Մեր մասին

Քարակերտ Սթիլ Գրուպ-ը արդյունաբերության և ճարտարագիտության ոլորտներում իր հիմնադիրների տասնամյակների փորձի արդյունքն է։ Այսօր այն շարունակում է իր գործունեությունը պողպատի արտադրության և բաշխման ոլորտներում՝ ներառելով գլորման գծեր, շարունակական ձուլում և պողպատի առևտուր։Հաշվի առնելով այս հոլդինգի տարիների փորձը տեխնիկական, ինժեներական և առևտրային ծառայությունների մատուցման գործում Եվրասիական տարածաշրջանում՝ ինչպես նաև համապատասխան Հայաստանի կառավարության 2020 թվականի վերջին ընդունած քաղաքականությանը, որով արգելվեց մետաղի ջարդոնի արտահանումը, Կարակերտ Սթիլ Գրուպ-ը սկսեց ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանն ու հավելյալ արժեքի ավելացմանը երկրի տնտեսության մեջ։

Նախնական քայլերը ձեռնարկվեցին 2021 թվականի հունվարին, երբ ընկերության տեխնիկական, ինժեներական և շուկայական զարգացման թիմերը սկսեցին ուսումնասիրել ներդրումային պայմանները։ Վերջապես առաջին փուլում , այս ընկերության բաժնետերերը, ձեռք բերելով Քարաձուլման Գործարանի 100%-ը (որը գտնվում է Արմավիրի մարզի Լեռնագոգի շրջանում), 2022 թվականի հունվարից վերագործարկեցին այն՝ հիմնելով Քարակերտ Սթիլ Ընկերությունը։ Կառուցվեց 25,000 տոննա հզորությամբ ձուլման գործարան, որտեղ 35 տարվա դադարից հետո , նախաձեռնությունը ոչ միայն ստեղծեց 170 նոր աշխատատեղ, այլև զգալիորեն խթանեց տարածաշրջանի տնտեսական զարգացումը։2024 թվականին Քարակերտ Սթիլ Ընկերությունը մեկնարկեց նախագծի երկրորդ փուլի ներդրումները, որը ներառում է գլորման արտադրամաս՝ 150,000 տոննա տարեկան հզորությամբ։ Համաձայն ծրագրի՝ նախատեսվում է, որ այս փուլը գործարկվի 2025 թվականի հունվարին։ Այս նոր նախաձեռնության շնորհիվ ընկերությունը կկարողանա բավարարել Հայաստանի ներքին պահանջարկի ավելի քան 50%-ը, ինչպես նաև իր արտադրանքը արտահանել Եվրասիական երկրներ։

Որակը և համաշխարհային չափանիշներին համապատասխան արտադրությունը Կարակերտ Սթիլի հիմնարար արժեքներն են, որը գալիս է ընկերության գլոբալ որակ կարգախոսում։

CLOSE
CLOSE
X