Մեր մասին Karakert Steel

Քարակերտ Սթիլ Գրուպ-ը արդյունաբերության և ճարտարագիտության ոլորտներում իր հիմնադիրների տասնամյակների փորձի արդյունքն է։ Այսօր այն շարունակում է իր գործունեությունը պողպատի արտադրության և բաշխման ոլորտներում՝ ներառելով գլորման գծեր, շարունակական ձուլում և պողպատի առևտուր։Հաշվի առնելով այս հոլդինգի տարիների փորձը տեխնիկական, ինժեներական և առևտրային ծառայությունների մատուցման գործում Եվրասիական տարածաշրջանում՝ ինչպես նաև համապատասխան Հայաստանի կառավարության 2020 թվականի վերջին ընդունած քաղաքականությանը, որով արգելվեց մետաղի ջարդոնի արտահանումը, Կարակերտ Սթիլ Գրուպ-ը սկսեց ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ նպաստելով աշխատատեղերի ստեղծմանն ու հավելյալ արժեքի ավելացմանը երկրի տնտեսության մեջ

 

Նախնական քայլերը ձեռնարկվեցին 2021 թվականի հունվարին, երբ ընկերության տեխնիկական, ինժեներական և շուկայական զարգացման թիմերը սկսեցին ուսումնասիրել ներդրումային պայմանները։ Վերջապես առաջին փուլում , այս ընկերության բաժնետերերը, ձեռք բերելով Քարաձուլման Գործարանի 100%-ը (որը գտնվում է Արմավիրի մարզի Լեռնագոգի շրջանում), 2022 թվականի հունվարից վերագործարկեցին այն՝ հիմնելով Քարակերտ Սթիլ Ընկերությունը։ Կառուցվեց 25,000 տոննա հզորությամբ ձուլման գործարան, որտեղ 35 տարվա դադարից հետո , նախաձեռնությունը ոչ միայն ստեղծեց 170 նոր աշխատատեղ, այլև զգալիորեն խթանեց տարածաշրջանի տնտեսական զարգացումը։ 
Համալիրի երկրորդ փուլը՝ ամրանագլանման գործարանը, շահագործման է հանձնվել 2025 թվականի մայիսին՝ տարեկան 150,000 տոննա արտադրական հզորությամբ։
Այս արտադրամասում արտադրվող ամրանները լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին՝ GOST, ASTM, DIN, EN և ISO, և արտադրվում են աշխարհի ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Սակայն որակը մեր ճանապարհի միայն սկիզբն է։ Քարակերտ Ստիլը , ունենալով սեփական տրանսպորտային պարկը և առաջնորդվելով արժեքահեն մոտեցմամբ ու հաճախորդների նկատմամբ խոր հարգանքով, ապահովում է արտադրանքի առավել արագ, անվտանգ և հարմարավետ մատակարարում։
Բարձր որակն ու համաշխարհային մակարդակի արտադրությունը Քարակերտ Ստիլի հիմնարար արժեքներն են։ Հենց այս սկզբունքներից է ծնվել ընկերության կարգախոսը՝ «Համաշխարհային որակ»։