Քարակերտ Սթիլ  ընկերության կին աշխատակիցների այցը պողպատե բիլետների և ամրանների արտադրամաս

Քարակերտ Սթիլ ընկերության կին աշխատակիցների մի խումբ այցելեց պողպատե բիլետների և ամրանների արտադրամաս , որտեղ ծանոթացան արտադրության փուլերին, արդյունաբերական գործընթացներին և արտադրական հզորություններին։
Այցելության նպատակն էր առավել մանրամասն ծանոթանալ արտադրական գործընթացին, ինչպես նաև ամրապնդել համագործակցությունն ու նպաստել պողպատի արդյունաբերության ոլորտում փորձի փոխանակմանը։