ՀՀ էկոնոմիկայի նախարարի այցը Karakert Steel ընկերության տաղավար՝ TOON EXPO 2026 ցուցահանդեսի շրջանակում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը TOON EXPO 2026 ցուցահանդեսի շրջանակում այցելել է Karakert Steel ընկերության տաղավար և հանդիպել ընկերության ներկայացուցիչների հետ։
Անդրադառնալով Հայաստանի պողպատի արդյունաբերության ոլորտում տեղի ունեցած նշանակալի փոփոխություններին՝ նախարարն ընդգծել է.
«Նախկինում Հայաստանից մետաղական պրոֆիլները արտահանվում էին որպես մետաղի ջարդոն, իսկ այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Karakert Steel ընկերությունը, ներդրումներ կատարելով և օգտագործելով Հայաստանի ներքին հնարավորությունները, նույն հումքը վերամշակում և Հայաստանի տարածքում արտադրում ամրաններ»։
Նախարարի այս խոսքերը կարևոր գնահատական են Karakert Steel ընկերության ներդրմանը Հայաստանի պողպատի արդյունաբերության զարգացման, ավելացված արժեքի ստեղծման և առկա ռեսուրսները արդյունաբերական ու տնտեսական հնարավորությունների վերածելու գործում։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *