Մեր մասին

Aras Steel Group-ը պողպատի արդյունաբերության մեջ այս հոլդինգի հիմնադիրների մի քանի տասնամյակների բիզնեսի և ինժեներական փորձի արդյունքն է, և այսօր ունի  պողպատի արդյունաբերության արտադրական և բաշխիչ գործունեության շղթայի մեծ մասը՝ 5 ընկերությունների տեսքով։Այն պողպատի արդյունաբերության ամենաընդգրկուն հոլդինգներից մեկն է։ 2020 թվականի վերջերին, ՀՀ-ից մետաղական թափոնների արտահանման արգելքի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ պայմանավորված և Եվրասիական տարածաշրջանում տեխնիկական ինժեներական և առևտրային ծառայությունների մատուցման այս հոլդինգի բազմամյա փորձի հիման վրա և համահունչ ՀՀ կառավարության քաղաքականության հետ՝ Հայաստանում աշխատատեղեր և ավելացված արժեք ստեղծելու ուղղությամբ, Aras Steel Group-ը որոշեց ներդրումներ կատարել Հայաստանում։ Այդ ուղղությամբ գործնական բուն  աշխատանքները իրականացվել է 2021 թվականի հունվարից՝ Aras Steel Group-ի տեխնիկական, ինժեներական և շուկայի զարգացման թիմերի ներկայությամբ՝ ուսումնասիրելով ներդրումային պայմանները Հայաստանում: Ի վերջո, առաջին փուլում այս ընկերության բաժնետերերը գնելով Քարակերտի Քարաձուլման Գործարան ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը, վերջ դրեցին Արմավիրի մարզի Լառնագոգ համայնքում գտնվող գործարանի 35 տարվա լճացած վիճակին, այդ համալիրում կառուցելով 25000 տոննա կշռող ձուլարան և ընդամենը տասը ամսում արտադրելով ստանդարտ պողպատե ձուլակտորներ։ Վերագործարկվեց այն  Karakert Steel- ի տեսքով 2022 թվականի հունվարից և նշանակալի ներդրում ունեցավ տարածաշրջանի զբաղվածության և տնտեսական զարգացման գործում՝ 170 հոգու համար աշխատատեղեր ստեղծելով։ 2024 թվականից Karakert Steel-ը սկսել է ներդրումներ կատարել այս ծրագրի երկրորդ փուլը, այն է՝ կառուցել պողպատի գլանման գործարանի՝ տարեկան 120 հազար տոննա հզորությամբ, և ըստ ծրագրային ժամանակացույցի՝ երկրորդ փուլը նախատեսվում է շահագործման հանձնել 2025 թվականի հունվարին։ Երկրորդ փուլի գործարկումով, բացի Հայաստանի ներքին շուկայի կարիքների ավելի քան հիսուն տոկոսը ապահովելուց, Karakart Steel-ը կկարողանա իր արտադրանքն արտահանել եվրասիական երկրներ։ Որակը և համաշխարհային մակարդակի արտադրությունը եղել է Karakart Steel- ի ամենակարևոր արժեքը , որը բխում է Ares Steel Group-ի կարգախոսից։

X